25-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2020թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Հովսեփյան փողոցում հայտնաբերվել է Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու դի` պարանոցի և դեմքի հատվածներում մարմնական վնասվածքներով: «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...