Պատահարներ
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 19-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ջրատարում
Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 16:20-ի սահմաններում, 19-ամյա Հակոբ Խաչատրյանը, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ջրատարում:
Վթարի հետևանքով վարորդ Հ. Խաչատրյանն ու ուղևորներ, 23-ամյա Արման Մարտինյանն ու 29-ամյա Հովհաննես Հաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
[76234bd7e1b242da22fd5fc4e755caea.jpg]
[e261a69750cdb784fa80463a1c612986.jpg]
[002d8dc7e42681d4f7f2ec2ed41dd612.jpg]
[33bd7c97eab321003b1121a1f41e876e.jpg]