Բորելը Թուրքիային կոչ է արել դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի տարածքում
Թուրքիայի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն հորատման աշխատանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և երկխոսություն սկսեն Եվրամիության հետ տարածաշրջանում լարվածությունը թոթափելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին անհապաղ դադարեցնել այդ գործունեությունը և ամբողջովին ու բարեխղճորեն ներգրավվել Եվրամիության հետ լիարժեք երկխոսությանը»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի հայտարարությունը Կիպրոսի և Եգիպտոսի ծովային գոտում հորատման աշխատանքները սկսելու մասին սրում է հետագա լարվածությունը և անվտանգության բացակայությունն Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում:
Կիպրոսի իշխանությունները հայտարարություն են տարածել կիրակի՝ միջերկրածովյան նավերի նավապետերին տեղեկացնելով Թուրքիայի կողմից բացառիկ տնտեսական գոտու սահմանները խախտելու մասին
Թուրքիան, որը չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը 1963 թվականից ի վեր, վիճարկում է բացառիկ տնտեսական գոտու սահմանները և հայտարարում է, որ իր նավերը հանքավայրի տարածքում գտնվում են ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության տված արտոնագրով, որը ճանաչում է միայն Անկարան:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լուկաշենկոն hայտարարել է, որ ծնկի է իջնում հավաքվածների առջև
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ծնկի է իջնում Մինսկի Անկախության հրապարակում հավաքվածների առջև...
Լուկաշենկոն հայտնել է՝ որն է իր միակ նպատակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր միակ նպատակը` անկախ պետության պահպանումն է: Նրա խոսքերը տարա...