Թրամփն ու Մակրոնը մտահոգված են Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածության աճով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում երկուստեք մտահոգություն է հնչեցվել Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածության աճի առնչությամբ, հաղորդում է ТАСС-ը:
«Թրամփն ու Մակրոնը համաձայնել են, որ Հունաստանն ու Թուրքիան պետք է պարտավորվեն երկխոսել, դա կողմերի ունեցած տարաձայնությունները հարթելու լավագույն ողին է»,- թվիթերյան իր էջում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջադդ Դիրը:
Ավելի վաղ Ֆրանսիան կոչ էր արել Թուրքիային դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում դադարեցնել նավթի պաշարների միակողմանի որոնողական աշխատանքներն ու հայտարարել տեղում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու մասին:
Մակրոնը նաև անհրաժեշտ էր համարել, որ Ֆրանսիան և Եվրամիությունը սոլիդարություն դրսևորեն ԵՄ անդամ յուրաքանչյուր պետության նկատմամբ, որի ինքնիշխանությունը սպառնալիքի տակ է:
Հիշեցնենք, որ Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով: