Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Opel-ը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. Shamshyan. com
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Հայրապետյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը և ուղևոր, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 42-ամյա Մ.Ն.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Տավուշում պապը փայտով ծեծել է 6 և 4 տարեկան թոռներին. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանութ...
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...