Իրանում կարծում են, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեկուսացած է
ՄԱԿ ԱԽ-ում Իրանի նկատմամբ զենք ներմուծման էմբարգոյի երկարացման հարցով քվեարկության արդյունքները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը մեկուսացած է, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին, հաղորդում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից առաջ քաշված բանաձևն ապօրինի է եղել և, ի վեջո, ըստ Իրանի ներկայացուցչի, այդ իսկ պատճառով մերժվել է միջազգային գործընկերների կողմից:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Իրանի նկատմամբ զենքի ներմուծման էմբարգոն երկարաձգելու՝ ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը. կողմ են քվեարկել միայն ԱՄՆ-ը և Դոմինիկյան Հանրապետությունը, դեմ՝ Ռուսաստանն ու Չինաստանը, մնացած երկրները՝ ձեռնպահ:
Զենքի ներմուծման գործող էմբարգոյի ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լուկաշենկոն հայտնել է՝ որն է իր միակ նպատակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր միակ նպատակը` անկախ պետության պահպանումն է: Նրա խոսքերը տարա...
Բելառուսի նախագահն օգնության կոչով է դիմում Պուտինին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ օրը Ռուսաստանին է դիմել օգնության կոչով: Նա այս քայլին է դիմում նախագահակա...