Ավագ դպրոցում Հայոց պատմության ծրագրի կազմման հիմքում շեշտը դրվելու է արդի աշխարհում խնդրահարույց թեմաների ուսումնասիրության վրա. ԿԳՄՍՆ
«Հայոց պատմություն» առարկայի ուսումնասիրման շնորհիվ ձևավորվելու է ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող, հայ ժողովրդի և հայոց պետականության դերը համաշխարհային պատմության համատեքստում պատկերացնող, հայոց ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող պատասխանատու քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նրա անցած ուղին է, նրա կենսագրությունն ու հիշողությունը, դարերի ընթացքում նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը: Պատմության ուսումնասիրումը հիմք է յուրաքանչյուր քաղաքացու, հասարակության և պետության ապագա գործունեության: Հայոց պատմության իմացության միջոցով է ձևավորվում ազգային ինքնագիտակցությունն ու մտածողությունը, պատասխանատու և սեփական տեսակետն ու դիրքորոշումը ունեցող, կշռադատված որոշումներ կայացնող, ազգային արժեհամակարգը կրող անձ ու քաղաքացի:
Հիմնական դպրոցում սովորողները Հայոց պատմության ծրագրի շրջանակներում կծանոթանան հազարամյակների կենսագրություն ունեցող հայկական քաղաքակրթությանը, նրա առաջացման ու զարգացման օրինաչափություններին, ձեռքբերումներին, ստեղծած արժեքներին և համամարդկային նվաճումներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհին հայ ժողովրդի ունեցած դժվարություններին ու կորուստներին: Հանրակրթական միջին դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ծրագրի կազմման հիմքում դրվել է գծային մոդելը, պահպանված է ժամանակագրական հաջորդականության սկզբունքը: Ավագ դպրոցում Հայոց պատմության ծրագրի կազմման հիմքում շեշտը դրվելու է արդի աշխարհում առկա խնդրահարույց թեմաների ուսումնասիրության՝ դրանց պատճառահետևանքային կապերի վեր հանման և քննադատական վերլուծության մեթոդի վրա:
Պատմության հետազոտման վերոնշյալ սկզբունքները կնպաստեն սովորողի կողմից պատմության համակողմանի ուսումնասիրմանը, պատմական գործընթացների և դերակատարների ամբողջական ընկալմանը (ոչ միայն քաղաքական ու տնտեսական վերնախավի ուսումնասիրմանը), ինչն էլ կնպաստի լայն մտահորիզոն և քննադատական մտածողություն ունեցող անձի ձևավորմանը:
Ծրագիրը կառուցվել է հետևյալ չորս հիմնական հասկացությունների շուրջ.
Պետություն,
Ինքնություն,
Մշակույթ,
Համակեցություն:
Նմանատիպ հոդվածներ
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...