Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է։ Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո արդեն երկրորդ անգամ է, որ շաբաթական կտրվածքով, կրակոցների թիվը 6000 է, ինչը բավականին մեծ թիվ է։
Պաշտպանության բանակի փոխանցմամբ, օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի ուղղությամբ, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 6000 կրակոց:
Նշեմ, որ այս տարեսկզբից, կրակոցների շաբաթական միջինացված թիվը 1300-ի կարգի է լինելում, որոշ դեպքերում՝ նույնիսկ 1000-ից պակաս, սակայն Տավուշում ծավալված գործողություններից հետո, կրակոցների կտրուկ աճ կա»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...