Արտոնյալներ չեն լինելու. նախարար Ռոմանոս Պետրոսյանը դժգոհեց «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքից
Նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է անցկացրել Դիլիջան ազգային պարկի աշխատակազմի հետ եւ իր դժգոհությունն է արտահայտել ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:
Հողային խնդիրների վերհանման, սահմանազատումների, Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման գործում ազգային պարկը պարտավոր է լինել հետևողական և խնդիրները լուծել կարճաժամկետ հեռանկարում՝ օպերատիվ միջոցներով և ուղիղ միջամտությամբ։
Օրենքի գերակայության վերականգնումն առաջնային խնդիր է, որ նախարար Պետրոսյանը դրեց ազգային պարկի աշխատակազմի առաջ։
Նախարար Պետրոսյանը հավաստիացրեց, որ չկա ու չի կարող լինել որևէ արտոնյալ, ով իրավունք կունենա կամայականորեն օգտագործել ազգային հարստությունը՝սեփական, նեղ անձնական շահերի համար։
Նախարարի պնդմամբ անտառները պետք է լինեն անձեռնմխելի, իսկ յուրաքանչյուր ապօրինություն, որ վնասում է շրջակա միջավայրին և բնությանը՝ պատժվի:
Շրջակա միջավայրի նախարարը կոչ է արել պաշտպանել բնության հատուկ պահպանվող՝ Դիլիջան ազգային պարկի ենթակայության տարածքները, ձևավորել թիմայի ու միակամ աշխատաոճ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...