Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել դատական ակտն ամբողջությամբ
Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել վերաքննիչ դատական ակտն ամբողջությամբ եւ ոչ թե սեփական նախաձեռնությամբ կատարված կրճատումներով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի գործընկերներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել ՀՊՏՀ-ականներին եւ զանգվածային լրատվության միջոցներին ուղղված հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:
ՀՊՏՀ-ականներին եւ ՀՀ զանգվածային լրատվության միջոցներին
Հարգելի՛ գործընկերներ
Տեղեկացնում եմ ձեզ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, դատավոր Կ.Համբարձումյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է Թիվ ԵԴ/19625/02/20 քաղաքացիական գործով Երեւան քաղաքի քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանի 16.07.2020 թվականի որոշման դեմ Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Ժենյա Մինասյանի կողմից տարված վերաքննիչ բողոքին առնչվող դատական վճիռը, որով մերժել է Ռ․ Հայրապետյանի ներկայացուցիչ Ժենյա Մինասյանի կողմից տարված վերաքննիչ բողոքը։
Վերաքննիչ դատարանի կայացրած վճռի՝ սեփական նախասիրություններին եւ ճաշակին հաճելի հատվածներից կատարվող աղճատված մեկնաբանությունները բացարձակ ապատեղեկատվություն են եւ նպատակ ունեն հերթական մանիպուլյացիաներով ստվերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրության բացառապես օրինական գործընթացը։
Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք չտարածել այլոց կողմից մատուցվող ապատեղեկատվությունը։ Datalex.am կայքում հրապարակվելուց հետո դատարանի ամբողջական վճիռը կհրապարակենք հասանելի դառնալուց անմիջապես հետո։
Մինչ այդ Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել վերաքննիչ դատական ակտն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ եւ ոչ թե սեփական նախաձեռնությամբ կատարված կրճատումներով»։
Նմանատիպ հոդվածներ
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...