Լուկաշենկոն կոչ է արել բելառուսցիներին դուրս չգալ փողոց
Չէի ասի, թե ինչ-որ աղետ է կամ էլ չափազանց լարված իրավիճակ, սակայն խնդիրները շատ են, եւ դրանք պետք է լուծել: Մենք այսօր հստակ տեսնում ենք՝ ինչ է կատարվում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է «Բելթա»-ն:
«Ինչպես ասել ենք, այս ամենի հեղինակները գտնվում են արտասահմանում: Առաջին շարքերում են քրեական անցյալ ունեցող մարդիկ: Չեմ կարող այսօր ինչ-որ մեկին պահանջ ներկայացնել: Չեմ կարող, քանի որ տեսնում եք՝ ինչպես է զարգանում իրավիճակը: Միակ բանը, որ խնդրում եմ նախարարից եւ մյուսներից՝ մենք բոլորս սլավոնացիներ ենք, եթե մարդն ընկել է, նրան չի կարելի ծեծել: Այո, կապտուկները կանցնեն: Գրեթե հարյուր մարդ է տուժել: Ի՞նչ է, դա պե՞տք է ՕՄՕՆ-ին կամ ոստիկանությանը: Ոչ, նրանք դուրս են եկել՝ պաշտպանելու քաղաքացիներին, իսկ նրանք մեջքից հարվածում են»,-ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն խնդրանքով դիմել է մարդկանց. «Փողոց դուրս մի՛ եկեք: Հասկացեք, որ ձեզ եւ ձեր երեխաներին օգտագործում են:
Արդեն ագրեսիա է սկսվել մեր երկրի դեմ՝ Լեհաստանից, Հոլանդիայից, Ուկրաինայից, այդ բաց Ռուսաստանից ու Նավալնիից, եւ այդպես շարունակ… Ասեք, խնդրեմ, իսկ ինչպե՞ս պետք է վարվի զինվորականը: Դուք ուզում եք, որ ես նստեմ եւ սպասեմ, թե երբ են Մինսկը տապալում: Այդպես մենք չենք կայունացնի իրավիճակը: Այդ պատճառով պետք է կանգ առնել եւ թույլ տալ մեզ կարգուկանոն հաստատել»:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին արգելել են երկրից դուրս գալ
Վերջերս պաշտոնանկ արված Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամդեյարովին արգելել են երկրից դուրս գալ: Այս մասին հաղորդ...