ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար. AntiFake
Մինչ Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի հետևանքով խորանում է տնտեսական ճգնաժամը, վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը և պաշտոնական տվյալների համաձայն` տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են գործազուրկ մնալ, պետական կառույցներում չի դադարում պարգևավճարներ ստանալու պրակտիկան, գրում է AntiFake.am-ը:
Կայքը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին ստորագրել է Կ-83-Ա կարգադրությունը, որով միանվագ դրամական խրախուսմամբ աշխատավարձի 125 տոկոսի չափով պարգևատրել է Ազգային ժողովի աշխատակազմում մի շարք պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների։
AntiFake.am-ը հարցմամբ խնդրել է տրամադրել, թե ընդհանուր առմամբ որքան պարգևավճար են ստացել Ազգային ժողովի աշխատակիցները ԱԺ նախագահի կարգադրության համաձայն։ Ազգային ժողովից հայտնել են, որ պարգևատրման ընդհանուր գումարի չափը կազմել է 148.210.030 դրամ, որը համարժեք է մոտ 304 հազար ԱՄՆ դոլարին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կա...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը «ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ, Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստա...
25-ամյա զինվորական ծառայությունից հետո զորացրվում են ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...