ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին արգելվել է օգտվել հայկական ավիաընկերություններից
Հայաստանում ԱՄՆ դեսպանության աշխատակազմին արգելվել է օգտվել հայկական ավիափոխադրողների ծառայություններից: Այս մասին տեղեկանում ենք դեսպանության կայքում տեղ գտած հայտարարությունից, որում ասված է.
«2020 թվականի հունիսին Եվրամիությունը (ԵՄ) Հայաստանի բոլոր ավիափոխադրողներին ներառել է ԵՄ օդային անվտանգության «սև» ցուցակի մեջ` պայմանավորված Հայաստանում հավաստագրված ավիափոխադրողների անվտանգության վերահսկողության հետ կապված մտահոգություններով: Այս որոշումը, որ ուժի մեջ կլինի առնվազն մինչև 2022 թվականը, փաստացի բոլոր հայկական ավիափոխադրողներին արգելում է թռչել ԵՄ երկրներ:
Հաշվի առնելով այս գնահատականը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աշխատակազմին արգելվում է օգտվել հայկական ավիափոխադրողներից՝ պաշտոնական ուղևորություններ կատարելիս: Այս ցանկում են նաև հետևյալ սուբյեկտները՝ Aircompany Armenia, Armenia Airways, հայկական ուղղաթիռներ, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...