ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բադասյանը ներկայացրեց արտակարգ դրության նոր պայմանները
Կառավարության արտահերթ նիստում այսօր՝ օգոստոսի 12–ին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու մասին նախագիծը։
Առաջարկվում է արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից, ժամը՝ 17։00-ից երկարացնել 30 օրով, մինչ սեպտեմբերի 11-ը, ժամը՝ 17։00-ն ներառյալ։
Արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգվում է 5-րդ անգամ, բայց այս անգամ սահմանափակումները մեղվում են։
«Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն մեկ նորամուծություն կա, որ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ, և բացասական ելքի դեպքում ինքնամեկուսացումը վերացվում է»,- ասաց Ռուստամ Բադասյանը։
Վերացվում է նաև ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, սակայն որոշակի կանոնները պետք է պահպանվեն։
«Անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջեւ՝ մինչև մեկուկես մետրի տարածության պահպանումը»,- նշեց Ռուստամ Բադասյանը։
Նմանատիպ հոդվածներ
Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել․Տիգրան Ավինյան
Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրերը մշակելով: Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշան Փաշինյանի տարեդարձը ընտանիքի անդամները նշել են Ապարանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշանի տարեդարձը ընտանիքի անդամները նշել են Ապարանում՝ բնության գրկում: Մարիամ...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևյան 1-ի հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»
Արաբկիրում, Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»։ Այս մա...