Շարունակվում է սահմանի համար անվադողեր հավաքելու գործընթացը . Գյումրիից հերթական խմբաքանակն է ուղևորվել սահման
Հանրապետության մարզերի տասնյակ բնակավայրերում շարունակում են սահմանի համար անվադողեր հավաքել։ Գրեթե ամեն օր մեծ խմբաքանակով անվադողեր են ուղարկվում Արցախի ու Հայաստանի պաշտպանական սահմաններ։ Հերթականը դարձյալ Գյումրիից է ուղևորվել։ Նախաձեռնության հեղինակը գյումրեցի Ժորա Աբգարյանն է՝ ապրիլյան պատերազմի հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը։ 4 տարի է արդեն, անկախ սահմանում տիրող վիճակից, Ժորա Աբգարյանն ու տասնյակ կամավոր երիտասարդներ չեն դադարում աջակցել հայկական բանակին։
Տասնյակ մեծ ու փոքր բեռնատարներով օրական հազարավոր անվադողեր են դեպի սահմաններ ուղարկվում։ Նախաձեռնության անդամները նշում են,որ քաղաքացիների աջակցությամբ ամեն օր խմբաքանակն ավելանում է, նաև նոր կամավորներ են իրենց թիմին միանում՝օգնելու անվադողերը բեռնելու աշխատանքներին։
[93ccaebfa7e5a3ee75041f78ed1edb13.jpg]
[9a649b13085b2a34c70e2021128fce59.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...