Հարուցվել է քրեական գործ՝ Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ
2020 թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 199-րդ կմ հատվածում իրար են բախվել «Մերսեդես-Բենց Ակտրոս 4141» մակնիշի և «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևան քաղաքի 48-ամյա բնակիչը, վերջինիս 36-ամյա կինը և նրանց երկու անչափահաս երեխաները ստացած մարմնական վնասվածքներից մահացել են: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝), որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների և դիակների զննություն, նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական, դատաավտոտեխնիկական և դատատեխնիկական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:
Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է :
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...