51-ամյա վարորդը Ford Focus-ով վրաերթի է ենթարկել Lexus-ի և Mercedes-ի վթարի հետևանքով դեպքի վայրում գտնվող ՃՈ հետաքննիչին և 6 քաղաքացու
Երեկ՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 51-ամյա Սարգիս Շափաղաթյանը իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղի վերջնամասում բախվել է ավտովթարի հետևանքով վթարված վիճակում վթարի վայրում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com- ը, Ս. Շափաղաթյանը այնուհետև վրաերթի է ենթարկել տեղում ճանապարհատրանսպորտային պատահարն արձանագրող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ, Կոտայքի մարզ բնակիչ, 27-ամյա Կառլեն Բաղյանին, Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Արամ Պողոսյանին, 27-ամյա Նարեկ Մելիքյանին, 28-ամյա Խաչատուր Գաբրիելյանին, 45-ամյա Էդուարդ Թովմասյանին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արտակ Պողոսյանին և Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Խաչատրյանին։ Վրաերթի ենթարկված բոլոր անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև վրաերթը, տեղում բախվել էին Mercedes և Lexus մակնիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, այդ վթարի հետևանքով տուժածներ չկային։
Նմանատիպ հոդվածներ
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
Ընտրատեղամասերի փակումից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունենում հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջ...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...