3 տոննա խոտի հակով բարձված կցորդիչը կողաշրջվել է
Երեկ՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին ամրացված կցորդիչը, որը բարձված է եղել մոտ 3 տոննա խոտի հակով, կողաշրջվել է։ Ինչպես տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն թափված խոտը փակել էր ճանապարհը և երթևեկությունը դարձել էր անանցանելի։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։ Քաղաքացիներն իրենց ուժերով կարճ ժամանակում տարածքը մաքրել են թափված խոտից, այդ ընթացքում էլ տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ճանապարհային ոստիկանները։ Կողաշրջված կցորդիչը դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր։
Նմանատիպ հոդվածներ
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
Ընտրատեղամասերի փակումից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունենում հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջ...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...