Սննդային թունավորմամբ հոսպիտալացված քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից. Վեդու ԲԿ-ի տնօրեն
Երկու օր առաջ Արարատի մարզում տեղի ունեցած էքնահողի արարողության ժամանակ սննդամթերք օգտագործելու հետևանքով մի խումբ քաղաքացիներ «սննդային թունավորում հարցականով» ախտորոշմամբ Վեդիի և Արարատի բժշկական կենտրոններ էին տեղափոխվել:
Վեդու ԲԿ-ի տնօրեն Արամայիս Գրիգորյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է, որ կոնկրետ, թե ինչ սնունդից են թունավորվել քաղաքացիները, չի կարող ասել.«Մի մասն ասում է միս եմ կերեկ, մի քանիսը՝ երշիկ, կոնկրետ թե որ սնունդից է եղել թունավորումը, չեմ կարող ասել և դա մեր գործառույթն էլ չէ»։
Գրիգորյանը նշեց, որ քաղաքացիների վիճակը եղել է բավարար.«Նրանք հիվանդանոցում ամբուլատոր բուժում են ստացել, և մի քանի ժամ հետո դուրս են գրվել։ Ծանր դեպքեր չեն եղել»։
Հարցին՝ հետազոտության արդյունքներով այլ խնդիրներ չե՞ն պարզվել, ԲԿ-ի տնօրենը նշեց, որ ոչ, եղել է միայն սննդային թունավորում։
Նշենք, որ Արարատի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Ս. Հայրապետյանի տանը՝ էքնահողի արարողությանը մասնակցելու ժամանակ:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...
Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
Ընտրատեղամասերի փակումից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունենում հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջ...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...