ՔԿ-ի նախագահի տեղակալ նշանակված ԱԱԾ Շիրակի մարզային վարչության նախկին պետը այսօր կտեղափոխվի ԱԱԾ՝ այլ պաշտոնի
Երեկ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակված ԱԱԾ Շիրակի մարզային վարչության նախկին պետ Արմեն Աբազյանն այսօր արդեն կտեղափոխվի ԱԱԾ՝ այլ պաշտոնի։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը:
Նշենք, որ ներկայիս ԱԱԾ ղեկավար Արգիշտի Քյարամյանը նույն՝ արագացված սխեմայով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։
Մեկ օրում նա ազատվեց ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից, հետո Քննչական կոմիտեի, այնտեղից էլ ազատվեց ու նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Չնայած պաշտոնական բոլոր աղբյուրներով հերքվում էր մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ այս կոմբինացիան Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու համար էր իրականացվել, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ազատվեց պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվեց Քյարամյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...