Պատահարներ
Ավտովթար Լոռու մարզում. 48-ամյա ոչ սթափ վարորդը 06-ով բախվել է ճամփեզրի թմբին
WRed
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 16:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 48-ամյա Վահրամ Պ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի թմբին:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ:
[08d8b960ea27434a222c70cd8d286b2a.jpg]
[2dc6a02d3203b0847f55f7bbc36856d3.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
WRed
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
WRed
Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
WRed
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
WRed