Խոշոր ավտովթարի հետևանքով մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ հայտնել էր, որ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները, որի հետևանքով չորս մարդ զոհվել է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, Toyota-ն վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Միհրան Գյուլզադյանը, իսկ Mercedes-ը վարել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աշոտ Գևորգյանը։ Վթարի հետևանքով տեղում մահացել են Toyota-ի վարորդ Մ. Գյուլզադյանը, ուղևորներ՝ վարորդի կինը, Երևանի բնակիչ, 37-ամյա Թամարա Մարությանը և նրանց երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։ Մահացածները ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանն ու նրա ամուսինն ու երեխաներն են: |



Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
Ընտրատեղամասերի փակումից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունենում հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջ...
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...