Ախալքալաքում վենդետան չի բացառվում. պատմում է Արտակ Գաբրիելյանը
Ախալքալաքում տեղի ունեցած մասշտաբային ծեծկռտուքի ու սպանության պատճառը դեռեւս տարիներ առաջ 2 կողմերի միջեւ կենցաղային վեճն էր։ NEWS.am-ին Ջավախքի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը պատմել է, որ վիճաբանությունը թեժացել է արդեն օգոստոսի 8-ին։
«Երկու կողմերի միջեւ կենցաղային վեճ է տեղի ունեցել տարիներ առաջ, որ մինչեւ օրս շարունակվել է։ Օգոստոսի 8-ի առավոտյան մեկ անգամ ծեծկռտուք տեղի ունեցել է երկու կողմերի մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածի կողմը գնացել է գյուղ, հավաքել իր ընկերներին, եկել են քաղաք՝ ինչ-որ հաշիվներ պարզելու։ Այդտեղ էլ արդեն տեղի է ունեցել սպանությունը։ Այնուհետեւ սպանվածի կողմնակիցներն արդեն հրկիզել են սպանողի տունը, հայրական տունը, իրեն պատկանող հյուրանոցը եւ եւս 2 տուն։ Ընդհանուր այրված է 4 տուն եւ 1 հյուրանոց»,- պատմել է Գաբրիելյանը։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ վիրավորներ չկան. «Թեթեւ մարմնական վնասվածքներ ստացած անձինք հենց նույնը օրն էլ դուրս են գրվել հիվանդանոցից»։
Մեր հարցին՝ սա ինչպե՞ս կարող է ազդել հայ համայնքի վրա, Գաբրիելյանը պատասխանեց, որ սա համայնքային վեճ չի եղել. «Չեմ կարծում, որ ինչ-որ հետեւանքներ ունենան։ Չի բացառվում նաեւ վենդետա տեղի ունենա, շարունակություն ունենա այս դեպքը։ Տարածաշրջանային մակարդակի ոստիկանական ուժեր են կենտրոնացված այս պահին քաղաքում։ Երեկվա դրությամբ քաղաքի մուտքերի մոտ հսկողություն էր սահմանված»։
Նշենք, որ Ախալքալակում անկարգություններ էին սկսվել Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վարդիկ Մարաբյանի սպանությունից հետո, եւս մեկ 27-ամյա հայ էլ ձերբակալվել է:
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
Ընտրատեղամասերի փակումից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունենում հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջ...
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...