Ախալքալաքում սպանության գործով ձերբակալված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել
Վրաստանի դատախազությունը Ախալքալաքում սպանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրել Ա.Ղ.-ին Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի (կանխամտածված սպանություն) և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի հատկանիշներով (ապօրինի հրազեն և զինամթերք գնելը, պահելը և կրելը):
Ձերբակալվածին խափանման միջոց սահմանելու հարցը Ախալցխայի շրջանային դատարանը կքննարկի, հավանաբար, վաղը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Ախալքալաքում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ տեղի էր ունեցել սպանություն: Հրազենով սպանել էին 30-ամյա տղամարդու: Տեղի ունեցած փաստով սկսվել է հետաքննություն:
Տեղի բնակիչների խոսքերով՝ Ախալքալաքում տեղի ունեցած սպանությունը կապված է մի քանի տարի տևող կոնֆլիկտի հետ: Սպանությունից հետո՝ օգոստոսի 8-ի երեկոյան, Ախալքալաքում լարվել էր իրավիճակը, որի պատճառով անհրաժեշտ էր դարձել մոբիլիզացնել իրավապահների: Մահացածի համագյուղացիներն Ախալքալաքում վնասել են մարդասպանի մտերիմների անշարժ գույքը:
Նմանատիպ հոդվածներ
Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել․Տիգրան Ավինյան
Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրերը մշակելով: Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշան Փաշինյանի տարեդարձը ընտանիքի անդամները նշել են Ապարանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշանի տարեդարձը ընտանիքի անդամները նշել են Ապարանում՝ բնության գրկում: Մարիամ...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավ...