Չեխիայում հրդեհի հետեւանքով 11 մարդ է զոհվել
Չեխիայում բազմաբնակարանային շենքում հրդեհի հետեւանքով 11 մարդ է զոհվել: Հրդեհը տեղի է ունեցել Բոգումին քաղաքում՝ Լեհաստանի հետ սահմանի հարեւանությամբ։ Շենքը, ըստ ոստիկանության, կանխամտածված է հրկիզվել։ Զոհվել է նաեւ 3 երեխա, հաղորդում է Yahoo News-ը։
Տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Լուկաս Փոփը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է բազմաբնակարան շենքի 11-րդ հարկում։ «Այդ հարկում զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա, սատկել է նաեւ մեկ շուն»,-հավելել է նա։ «Մեր հրշեջները շատ արագ են ժամանել դեպքի վայր, սակայն գործողությունների ժամանակ հինգ մարդ դուրս է նետվել 12-րդ հարկի պատուհանից եւ զոհվել»,-ասել է Փոփը։
Շրջանային հրշեջ գրասենյակի ղեկավար Վլադիմիր Վլչեքը հայտարարել է, որ դեռեւս չի ցանկանում վարկածներ առաջ քաշել հրդեհի պատճառների շուրջ։ «Սակայն հրդեհը զարգացել է շատ արագ, ինչը նորմալ չէ։ Այդպիսի հրդեհը սովորաբար վնասում է մեկ սենյակը, սակայն այն տարածվել է ամբողջ բնակարանով, որի բոլոր սենյակներն այրվել են»,-ասել է նա։
Վլչեքը հավելել է, որ անհասկանալի է՝ ինչու էին հինգ բնակիչները նետվել դուրս, երբ նրանց բնակարանները դեռեւս չէին տուժել հրդեհից։
Հրդեի հետեւանքով տուժել է նաեւ 30 մարդ, այդ թվում՝ երկու հրշեջ եւ մեկ ոստիկան։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
Ընտրատեղամասերի փակումից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունենում հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջ...
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 13-ի. Աննա Նաղդալյան
Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 13-ի։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց Հ...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...