Առաջիկա օրերին Հայաստանի ամբողջ տարածքում շոգը կպահպանվի
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության` մարզերում օգոստոսի 9-ին ու 10-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Ամենաբարձր ջերմաստիճանը օդերևութաբանները կանխատեսում են աշխատանքային շաբաթվա առաջին օրը`օգոստոսի 10–ին։ Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանն այդ օրը կհասնի +38–ի։
Օգոստոսի 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 20-25 մ/վ–ի: Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով:Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Երևանում օգոստոսի 9-ին օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +37–ի։ Իսկ առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի մինչև +29-ից +30։ Օգոստոսի 9-13-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 433 է։ Կորոնավ...