Նոր բացահայտնում. «Rhosus» նավը, որը ամոնիումի սելիտրա էր բերել Բեյրութի նավահանգիստ, խորտակվել է դեռ 2018թ-ի սկզբին
«Rhosus» նավը, որը ամոնիումի սելիտրան 2014-ին բերել էր Բեյրութի նավահանգիստ և որը դարձել է օգոստոսի 4-ին ուժեղ պայթյունի ու ավերածությունների պատճառ, խորտակվել է դեռեւս 2018-ի սկզբին: Այս նոր բացահայտման մասին հայտնում է The New York Times պարբերականը:
2013-ի նոյեմբերի 21-ին նավը մտել է Լիբանանի մայրաքաղաքի նավահանգիստ և այլևս չի հեռացել: Նավն ի սկզբանե ձերբակալվել է երկրի իշխանությունների կողմից, իսկ անձնակազմին կարգադրվել է մնալ նավի վրա: Մի քանի ամիս անց մարդիկ ազատվել են, բայց նավը մնացել է: Լիբանանի իշխանությունները բեռը տեղափոխել են նավահանգստի պահեստ, իսկ 2015-ին թույլատրվել է հեռացնել 300 մետր հեռավորության վրա: Այս կարգավիճակում նավը մնացել է 3 տարի: Պարբերականը ուսումնասիրել է վերջին տարիներին արված արբանյակային լուսանկարները: Նշվում է, որ «Rhosus» նավը վնասված է եղել եւ 2018թ-ի փետրվարի սկզբին այն խորտակվել է: Արբանյակային լուսանկրաներից մեկում, որը թվագրվում է 2018թ-ի փետրվարի 18-ին, տեսանելի է նավը թեքված եւ կիսախորտակված վիճակում:
Բեյրութի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խորտակված «Rhosus»-ի հետ, քանի որ դրա մնացորդները չեն խոչընդոտել ծովային երթևեկությանը: Նավի մասերը գտնվում են Բեյրութի նավահանգստի մերձակայքում գտնվող ծովային հատվածում, որը պայթյունի էպիկենտրոնից ընդամենը 300 մետր հեռավորության վրա է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռչուն, թե՞ պայթուցիկ. պայթյունից վայրկյաններ առաջ ինչ է մոտենում Բեյրութի նավահանգսին
Համացանցում քննարկում են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տեսակադրերը: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տղամարդը Բեյրութում պայթյունի ժամանակ փորձում պաշտպանել որդուն
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե Բեյրութի պայթյունի ընթացքում բնակարանում գտնվող տղամարդը ինչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում պայթյուններ են որոտացել. ցուցարարներից մեկը զոհվել է
Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում մեկ սպանվածի մասին: «Օգոստոսի 10-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հրմշտոց է տեղի ունեցել ոստիկանի և 2 աղջկա միջև
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները ցանկանում բերման ենթարկել երկու աղջկա: Նշենք...