Լոռու մարզում Nissan Teana-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և 30 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել ձորում
Օգոստոսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում, Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել ձորում՝ գետի մեջ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 13-ի. Աննա Նաղդալյան
Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 13-ի։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց Հ...
Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
Ընտրատեղամասերի փակումից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունենում հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջ...