Գիշերը հարձակում են գործել Երևանի քաղաքապետարանի շենքի վրա և կոտրել պատուհանները. Shamshyan
Երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վրա հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով կոտրվել են պատուհանները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, հերթակամ ահազանգն է ստացվում այս անգամ քաղաքապետարանում ծառայություն կատարող ոստիկանից, ով հայտնում է, որ մի քաղաքացի ոչ ադեկվատ վիճակում կոտրում է քաղաքպետարանի պատուհանները։ ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի քաղաքապետարանի մոտից գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ոստիկանության կենտրոնակամն բաժին են բերման ենթարկում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Սարգիս Կ-ին։ Փաստի առթւվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն, վնասի չափը պարզվում է։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 13-ի. Աննա Նաղդալյան
Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 13-ի։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց Հ...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
Ընտրատեղամասերի փակումից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունենում հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջ...