Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող շինությունում. այրվում են շինարարական նյութեր

Օգոստոսի 6-ին` ժամը 15։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում գտնվող մեկ հարկանի շինությունից ծուխ է նկատվում։Դեպքի…

Օգոստոսի 6-ին` ժամը 15։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում գտնվող մեկ հարկանի շինությունից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, մեկ ավտոսանդուղք։

Ըստ նախնական տվյալների՝ չշահագործվող կիսակառույց շինությունում (3500 քմ) այրվում են շինարարական նյութեր։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250