Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանի ոստիկանները խուզարկությամբ ապօրինի հրազեն են հայտնաբերել

Հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 09.15-ին, խուզարկել են Իջևան քաղաքի մի բնակչի տունը և կից շինությունները։ Այս մասին…

Հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 09.15-ին, խուզարկել են Իջևան քաղաքի մի բնակչի տունը և կից շինությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Խուզարկության ընթացքում տղամարդը ներկայացրել է 16 մմ տրամաչափի գործարանային համարով որսորդական ողորկափող հրացան, նույն տրամաչափի փամփուշտներ և 40 սմ երկարությամբ շեղբով դանակ՝ պատյանով։ Տանտերը հայտնել է, որ ներկայացրածը պատկանել է հանգուցյալ հորը։

Քննությունը շարունակվում է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250