ՌԴ-ում գտնվող մեր բազմաթիվ քաղաքացիներ Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալ չկարողանալու պատճառով՝ հայտնվել են անելանելի իրավիճակում. Էդմոն Մարուքյան
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Դիմել եմ ՀՀ վարչապետին՝ ՌԴ-ից հատուկ ուղեկցումով ՀՀ քաղաքացիների վերադարձը ցամաքային սահմանով կազմակերպելու առաջարկությամբ
Սիրելի՛ քաղաքացիներ,
Քիչ առաջ դիմել եմ վարչապետ Փաշինյանին՝ հետևյալ խնդրի կապակցությամբ.
Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր բազմաթիվ քաղաքացիներ իրենց մեքենաներով Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալ չկարողանալու պատճառով՝ հայտնվել են անելանելի իրավիճակում։
Նշված դրությունից դուրս գալու նպատակով՝ առաջարկել եմ բանակցել Ռուսաստանի և Վրաստանի վարչապետերի հետ՝ մեր քաղաքացիներին ցամաքային սահմանով Հայաստան վերադարձնելու հարցի շուրջ։
Համաճարակի պայմաններում Վրաստանի սահմանը դեռ փակ է Հայաստանի քաղաքացիների համար։ Ըստ այդմ՝ կարծում եմ, որ նշվածը հնարավոր է իրականացնել մեր հայրենակիցներին նախապես հստակ սահմանված օրերին և ժամերին ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ հայրենիք տեղափոխելով՝ այն պարագայում, եթե պայման դրվի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի տարածքով պետք է անցնեն առանց Վրաստանի քաղաքացիների հետ շփումներ ունենալու։ Այս եղանակով հնարավորի կլինի, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց մեքենաներով և գույքով մուտք գործել Հայաստան։
Վարչապետի պատասխանի վերաբերյալ տեղեկատվությունը ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»։
[cff9b968fa762873f8d12c8a20187be4.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...