Մակրոնի այցից հետո ցույցեր Բեյրութում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Օգոստոսի 6-ին Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում բողոքող ցույցի մասնակիցների դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ է արձակել: Ագրեսիվ ցուցարարների խմբերը փորձել են ճեղքել պահպանաջոկատը եւ ներխուժել խորհրդարանական պալատ Փլյաս Էթուալ հրապարակում: Բռնկված բախումների ընթացքում երկու կողմից վիրավորներ կան, որոնց տանում են շտապօգնության ավտոմեքենաներով, դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ցուցարարները հարձակվել են իրավապահ մարմինների շարքերի վրա հարեւան Պլյաս դե Մարթիր հրապարակում` An Nahar թերթի եւ քաղաքապետարանի մոտակայքում: Ընդ որում, նրանք ոստիկանների ուղղությամբ քարեր եւ մոլոտովի կոկտեյլներ էին նետում:
Ցուցարարներն առաջին անգամ Բեյրութի փողոցներ էին դուրս եկել օգոստոսի 4-ին ծովային նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո, որը ողբերգական հետեւանքների էր հանգեցրել: Վերջին տվյալներով` պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել է հարյուրավոր կառույցներ եւ բնակելի շենքեր, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթեւան: Զոհվել է 145 մարդ, վիրավորվել է մոտ 5 հազար մարդ, տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում:
Ըստ Daily Star պարբերականի` ակտիվիստիներին, որոնք պահանջում են Հասան Դիաբի կառավարության հրաժարականը, ոգեւորել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Բեյրութ: Երբ Ֆրանսիայի առաջնորդն այցելեց Ջումեյզե պատմական թաղամաս, որտեղ բազմաթիվ ավերված տներ կան, նրան դիմավորեց ցուցարարների բազմությունը: Նրանք ողջունում էին Մակրոնին` վանկարկելով «Կեցցե Ֆրանսիա» կարգախոսը:
Շփվելով ակտիվիստների հետ` Մակրոնը խոստացել էր, որ Լիբանանը միայնակ չի մնա պատահած ողբերգությունից հետո:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռչուն, թե՞ պայթուցիկ. պայթյունից վայրկյաններ առաջ ինչ է մոտենում Բեյրութի նավահանգսին
Համացանցում քննարկում են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տեսակադրերը: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տղամարդը Բեյրութում պայթյունի ժամանակ փորձում պաշտպանել որդուն
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե Բեյրութի պայթյունի ընթացքում բնակարանում գտնվող տղամարդը ինչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում պայթյուններ են որոտացել. ցուցարարներից մեկը զոհվել է
Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում մեկ սպանվածի մասին: «Օգոստոսի 10-...
Դաժան կադրեր. ինչ է կատարվում Բեյրութի խանութենրից մեկում պայթյունի պահին
Համացանցում շարունակվում են տեսանյութեր տարածվել օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցեծ աղետալի պայթյունից և դրա հետևանքն...