Լիբանանցիների մի մասը պահանջում է երկրի կառավարումը հանձնել Ֆրանսիային
Լիբանանի մոտ 60 000 բնակիչ մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո ստորագրել է խնդրագիր, որը կոչ է անում երկիրը կրկին հանձնել Ֆրանսիայի կառավարմանը, հայտնում է Al Arabiya-ն:
«Լիբանանի իշխանություններն ակնհայտորեն անընդունակ են պահպանել երկրի անվտանգությունն ու կառավարել այն: Մենք հավատացած ենք, որ Լիբանանը պետք է կրկին վերադառնա Ֆրանսիայի մանդատի ներքո, որպեսզի պարզ և ամուր կառավարում հաստատվի»,-ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված խնդրագրում:
Խնդրագիրը հրապարակվել է չորեքշաբթի՝ Մակրոնի՝ Լիբանան կատարած այցի նախօրեին:
Մակրոնը ժամանել է Բեյրութ և այցելել պայթյունից տուժած շրջաններ, որտեղ բազմաթիվ լիբանանցիներ ողջունել են նրան՝ խնդրելով օգնել «կոռուպցիոն ռեժիմին վերջ տալուն», քանի որ իշխանություններին մեղադրում են երկիրն աղետի հասցնելու մեջ:
Ֆրանսիան Լիբանանի կառավարման մանդատը ստացել է 1923 թ., սակայն 1944 թ. հունվարին երկիրն անկախություն է ստացել, քանի որ Ֆրանսիան իր իշխանությունը փոխանցել է Լիբանանի կառավարությանը
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...