Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հաղորդում է լիբանանյան L'Orient-Le Jour թերթը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության իր աղբյուրներին:
Ըստ այդմ, հաղորդվում է, որ վիրավորների թիվը գերազանցում է 5000-ը: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 145 զոհի մասին:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել նախօրեին: Հետաքննության նախնական տվյալներով՝ պայթյունը սկսվել է նավահանգստի պահեստներում՝ հասնելով նաև ամոնիումի նիտրատի պահեստին, որն էլ պայթել և բռնկվել է:
Կատարվածի հետևանքով տուժել են անգամ կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող կառույցները: Վնաս է հասցվել մայրաքաղաքում գործող բիզնեսի բոլոր ճյուղերին:
Մայրաքաղաքում օգոստոսի 5-ին սգո օր էր հայտարարված, իսկ մինչև օգոստոսի 18-ը արտակարգ դրություն է սահմանվել:
Պայթյունի հետևանքով զոհերի թվում կան նաև հայեր, վերջին տվյալներով՝ նրանք վեցն են: Նրանցից հայտնի են հինգի անունները՝ Նազար Նաջարյան, Ջեսիկա Բեզջյան, Տելիա Փափազյան, Ժակ Բարամաքյան, Վարուժան Թոսունյան։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 13-ի. Աննա Նաղդալյան
Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 13-ի։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց Հ...
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
ՀՐԱՏԱՊ. Լիբանանում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի. 24News
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ազգությամբ հայերի թիվը հասել...