Արագածոտնի մարզի ներհամայնքային 100 հողածածկ ճանապարհներ կնորոգվեն
Հայաստանում վերանորոգվող ճանապարհներից քանդվող ասֆալտբետոնե ծածկը՝ աղացած ասֆալտի տեսքով, օգտագործվում է ներհամայնքային ճանապարհների նորոգման նպատակով: Մ3-Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի՝ Ուշիից դեպի Տառերի պուրակ ընկած հատվածի վերանորոգման արդյունքում քանդված ասֆալտբետոնե ծածկը տրամադրվում է Արագածոտնի մարզի 20-ից ավելի համայնքների՝ ներհամայնքային ավելի քան 100 հողածածք ճանապարհներ նորոգելու համար: Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Տրամադրվող աղացած ասֆալտը կբավարարի 15-20կմ ներհամայնքային ճանապարհների բարեկարգումն իրականացնելուն: Ասֆալտի փռման աշխատանքներին ներգրավվում են նաև տեղի բնակիչները՝ այդպիսով մասնակցելով իրենց բնակավայրի բարեկարգմանը: Նշված ճանապարհի Ապարան համայնքի տարածքում ընկած 3.5կմ հատվածի աղացած ասֆալտը մարզպետ Դավիթ Գևորգյանի միջնորդությամբ առաջիկա օրերին կտրամադրվի Ապարան խոշորացված համայնքին՝ բոլոր 21 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման համար: Այս նպատակով Հարթավան-Քուչակ հատվածից օրեր առաջ Ապարան համայնքին է տրամադրվել մոտ 500 բեռնատար ասֆալտ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...