Ամուլսարի քառօրյա լարվածությունը ավարտվեց. պահապանները կշարունակեն հսկել հանքը
Ամուլսարի շուրջ քառօրյա լարվածությունը թուլացավ այսօր՝ օգոստոսի 7–ի երեկոյան, երբ Ջերմուկի քաղաքապետարանի և ոստիկանության ուժերով «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի վագոն տնակները ճամփեզրից տեղափոխեցին մի քանի մետր հետ՝ «Լիդիան Արմենիայի» սեփականություն հանդիսացող տարածք, իսկ Ամուլսարի պահապանների վագոն տնակը վերադարձրին սեփականատիրոջը։
Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիները հեռացան, բայց նշեցին, որ շարունակելու են հսկել տարածքը և ոչ մի գնով թույլ չեն տալու բացել հանքը։
Նրանք նաև նշեցին, որ առայժմ իրենց պահանջներից միայն մեկն է բավարարվել, իսկ գլխավոր պահանջը՝ Ամուլսարի հարցի լուծման հստակ ժամկետ կառավարությունից նրանք այդպես էլ չեն լսել։
Ցուցարարների հետագա գործողությունները կախված կլինեն կառավարության քայլերից։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 387 մարդ․ հաստատվել է վարակման 200 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 200 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 40 185 է։ Կո...
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...