Երևանի Արին Բերդի փողոցում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 5 մարտական հաշվարկ
Օգոստոսի 6-ին, ժամը 15։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում գտնվող մեկ հարկանի շինությունից ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք։
Ըստ նախնական տվյալների՝ չգործող կիսակառույց շինությունում (3500 քմ) այրվում են շինարարական նյութեր։
Պարզվել է, որ այրվում է Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում գտնվող մեկ հարկանի շինության տանիքը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին, մարվել՝ 19։19-ին։ Այրվել է շինության տանիքը՝ մոտ 1200 քմ։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 13-ի. Աննա Նաղդալյան
Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 13-ի։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց Հ...
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
ՀՐԱՏԱՊ. Լիբանանում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի. 24News
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ազգությամբ հայերի թիվը հասել...