Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվն անցել է 150-ը
Բեյրութի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհերի թիվը շարունակում է մեծանալ։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ գտնվել է 157 դի։ Հայտնում է Al Jazeera-ն։
Շուրջ երկու հազար մարդ վիրավոր է։ Սպասվում է, որ զոհերի թիվն ավելի կմեծանա։
Մահացածների թվում են նաև տեղի հայկական համայնքի 11 ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ի երեկոյան հզոր պայթյուն է եղել Բեյրութի նավահանգստում։ Իշխանությունները հայտնել են, որ պայթյել է վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատը։ Երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել։
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:
Վնասվել են նաև Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 13-ի. Աննա Նաղդալյան
Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 13-ի։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց Հ...
ՀՐԱՏԱՊ. Լիբանանում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի. 24News
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ազգությամբ հայերի թիվը հասել...
Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է. ԱԳՆ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. #ԼիբանանԲեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հ...