ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյունը որ եղավ, շատ ցնցիչ էր, իմ առջևի ինքնաշարժս օդ ելավ. բեյրութահայ բժիշկ. SHANTNEWS
Բեյրութահայ բժիշկ Րաֆֆի Փոլադյանը SHANTNEWS. am-ի հետ զրույցում պատմել է երեկ տեղի ունեցած դեպքերի մասին, նկարագրել, թե ինչ իրավիճակ է եղել Բուրջ Համուդ հայկական թաղամասի շրջակայքում, որտեղ այդ պահին գտնվել է նա:
«Ժամը 6-անց էր երեկ, երբ որ իմ անձնական դարմանատուն ես կերթայի հիվանդներես մեկի տունը, երբ որ հասա խաչմերուկը, պատահեցավ այս մեծ պայթյունը: Նախքան այդ, օդին մեջ ամպամած բաներ տեսա, ըսի՝ չի կարա ըլլալ, որ օգոստոսի սկզբին անձրև կամ ամպ պատահի, սակայն պայթյունը, որ եղավ, շատ ցնցիչ էր, իմ առջևի ինքնաշարժս օդ ելավ, ետևի ինքնաշարժիս ապակիները փշրվեցան, խանութներեն մարդիկ դուրս թռան, ահավոր երևույթ էր»,- նկարագրել է նա:
Լրատվականը հետ զրույցում բժիշկը նաև պատմել է, որ երբ հասել է հիվանդի մոտ, տեսել է, որ նա վնասներ չի կրել, սակայն շատերը վիրավոր են եղել, իսկ առավել զարմացել է դեպքից բավական հեռավորության վրա տեղի ունեցածով.
«Ահավոր վիճակ էր, 10 կմ անդին էր, զարմացա, երբ տեսա, որ գարաժի երկաթյա դուռը ետևի կողմից դուրս թռած է, կրնաք երևակայել՝ ինչ ուժեղ պայթյուն էր, ժողովրդին վիճակը վերքերը լիզելու վրա է»:
Նա նշել է նաև, որ նաև հոսանք չի եղել, հիվանդանոցները լեփ-լեցուն են եղել, ինչ վերաբերում է հայերին, ապա նախնական տեղեկություններով՝ մահացածների թիվը հասել է 5-ի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռչուն, թե՞ պայթուցիկ. պայթյունից վայրկյաններ առաջ ինչ է մոտենում Բեյրութի նավահանգսին
Համացանցում քննարկում են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տեսակադրերը: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տղամարդը Բեյրութում պայթյունի ժամանակ փորձում պաշտպանել որդուն
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե Բեյրութի պայթյունի ընթացքում բնակարանում գտնվող տղամարդը ինչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեյրությում պայթյունի պահին տանը նստած կինն ու երեխաները մնում են պատուհանների տակ
Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունից նոր տեսակադրեր են հայտնվել համացանցում: Դրանցից մեկում երևում է, թե պայթյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների: ՀՀ ՊՆ-...