ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Բեյրութում հզոր պայթյունի բեկորները պատարագի ժամանակ ընկնում խորանի վրա
Al Arabiya կայքը հրապարակել է տեսանյութ, որն արվել է նախօրեին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի ժամանակ ու ցույց է տալիս՝ ինչպես են պայթյունից առաջացած բեկորներն ընկնում եկեղեցու խորանի մոտ, որտեղ կանգնած քահանան պատարագ է անցկացնում:
Ստորև ներկայացված կադրերում երևում է, որ հոգևորականը սկզբում չի հասկանում՝ ինչ է կատարվում, ապա վայրկյաններ անց նա արագ մի կողմ է վազում, որպեսզի հարվածի տակ չընկնի:
Նշվում է, որ եկեղեցում գտնվող անձանց ճակատագրի վերաբերյալ տեղեկություն չկա:
Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Զոհերից 6-ը հայ են:
Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռչուն, թե՞ պայթուցիկ. պայթյունից վայրկյաններ առաջ ինչ է մոտենում Բեյրութի նավահանգսին
Համացանցում քննարկում են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տեսակադրերը: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տղամարդը Բեյրութում պայթյունի ժամանակ փորձում պաշտպանել որդուն
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե Բեյրութի պայթյունի ընթացքում բնակարանում գտնվող տղամարդը ինչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեյրությում պայթյունի պահին տանը նստած կինն ու երեխաները մնում են պատուհանների տակ
Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունից նոր տեսակադրեր են հայտնվել համացանցում: Դրանցից մեկում երևում է, թե պայթյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների: ՀՀ ՊՆ-...