ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3-5 մլրդ դոլար. Բեյրութի նահանգապետը գնահատել է նավահանգստում պայթյունի հետևանքով առաջացած վնասի չափը
Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը երեկ` օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառած վնասը գնահատել է 3-5 միլիարդ դոլար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով LBCI Nеws լիբանանյան պորտալին:
«Վնասի չափը հասնում է 3-5 միլիարդ դոլարի, հնարավոր է՝ նույնիսկ ավելի շատ: Բեյրութի հարյուրավոր բնակիչներ առանց կացարանի են մնացել»,-տեղեկացրել է Բեյրութի նահանգապետը:
Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Զոհերից 6-ը հայ են:
Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:
«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռչուն, թե՞ պայթուցիկ. պայթյունից վայրկյաններ առաջ ինչ է մոտենում Բեյրութի նավահանգսին
Համացանցում քննարկում են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տեսակադրերը: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տղամարդը Բեյրութում պայթյունի ժամանակ փորձում պաշտպանել որդուն
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե Բեյրութի պայթյունի ընթացքում բնակարանում գտնվող տղամարդը ինչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեյրությում պայթյունի պահին տանը նստած կինն ու երեխաները մնում են պատուհանների տակ
Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունից նոր տեսակադրեր են հայտնվել համացանցում: Դրանցից մեկում երևում է, թե պայթյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների: ՀՀ ՊՆ-...