Սյունիքի Ուժանիս համայնքի վարչական ղեկավարը վթարի է ենթարկվել
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ նույն վաշտի հետաքննիչ Վահե Կոստանյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի Ուժանիս համայնքի վարչական ղեկավար, 28-ամյա Սասուն Սարգսյանն է, ով օգոստոսի 4-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, վարելով ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան, Կապան համայնքի «Փելա Սար» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել քարերեին, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ Վ. Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Լիբանանում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի. 24News
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ազգությամբ հայերի թիվը հասել...
Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է. ԱԳՆ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. #ԼիբանանԲեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հ...
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 3-ի
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռու...