Պետությունն ի՞նչ օգնություն կտրամադրի բեյրութահայերին. հնարավորություն կունենա՞ն հայերինք վերադառնալու. մանրամասներ
Այս պահին քննարկումներ են տարվում հասկանալու համար, թե ինչպես կարող ենք օգնել բեյրութահայերին: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանը:
Նշենք, որ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ Բեյրութում բնակվող բազմաթիվ հայեր ահաբեկված տեղի ունեցած հուժկու պայթյունից դիմում են Հայաստան վերադառնալու խնդրանքով:
Ամալյա Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե առաջիկայում նախատեսվում է հատուկ չարտերային չվերթ, մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու համար, նշեց. «Այս րոպեներին հստակ չեմ կարող ասել, քանի որ գրասենյակում խորհրդակցություններ և քննարկումներ են տարվում: Օրվա ավարտին դրանց արդյունքները ամփոփելով հավանաբար կկարողանանք հստակ ասել»:
Կարապետյանը նշեց նաև, որ երեկ, պայթյունից 1 ժամ առաջ եղել է Լիբանան-Հայաստան չվերթ և մեծ թվով լիբանանահայեր վերադարձել են հայրենիք. «Մենք այս երեքշաբթի ունեցել ենք և հաջորդ երեքշաբթի ևս կունենանք Լիբանան-Հայաստան չվերթ: Այս չվերթներով մեծ թվով հայեր են վերադառնում հայրենիք»:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Լիբանանում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի. 24News
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ազգությամբ հայերի թիվը հասել...
Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է. ԱԳՆ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. #ԼիբանանԲեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հ...
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 3-ի
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռու...