Սևան-Գավառ ավտոճանապարհին 3 մեքենա է բախվել․տուժածների վիճակը միջին ծանրության է
Օգոստոսի 4-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Lada 2110» (վարորդ՝ Նորայր Մ․, ծնված 1984 թ.), «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Արմեն Խ․, ծնված 1982 թ.) և «Lexus» (վարորդ՝ Հարություն Մ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները Նորայր Մ․-ին և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Պայծառ Ա․-ին (ծնված 1969 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Լիբանանում պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի. 24News
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված ազգությամբ հայերի թիվը հասել...
Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է. ԱԳՆ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. #ԼիբանանԲեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հ...
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 3-ի
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռու...