Թույլատրվել է լողավազանների գործունեությունը
Թույլատրվել է լողավազանների գործունեությունը։ Սահմանվել են նոր կանոններ՝ մարզասրահներում անվտանգության պահպանման համար։ Այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Պարետի մայիսի 3-ի N 63 որոշման մեջ կատարված փոփոխությամբ՝ 230-Ն որոշմամբ սահմանվել է, որ՝
Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն:
Լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։
Ամեն այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ համաձայն ՀՀ ԱՆ 2020 թ․ մարտի 16-ի N 977-Ա հրամանի պահանջների՝ գրանցում կատարելով գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 19-ի Ձև 2-ի։
Համաձայն ՀՀ ԱՆ 2010 թ․ հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի 24-րդ կետի պահանջի՝ օգտագործվող ախտահանիչ
միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ։
Մարզասրահում անհրաժեշտ է խուսափել մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1
հոգու առկայություն: Մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնա...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...
ԱԱԾ–ն քրեական գործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով՝ առևանգելու հոդվածով. Armenpress
Ազգային անվտանգության ծառայությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ...
Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության...