Կրեմլում չեն իմացել Լուկաշենկոյի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին
Ռուսաստանի նախագահական աշխատակազմից հայտնել են, որ մինչ այս չեն իմացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ կորոնավիրուսով վարակվելու և հիվանդությունը «ոտքի վրա» անցկացնելու մասին։ Այս մասին հայտնում է «Գազետան»։
«Ամեն դեպքում, բոլոր ռուսաստանցիները, որոնց հետ նա շփվել է, ողջ-առողջ են»,- մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Մինչ այդ, հիշեցնենք, Լուկաշենկոն խոստովանել է, որ վարակված է եղել ու իր իսկ խոսքով՝ «ոտքի վրա» է անցկացրել հիվանդությունը։ Այս համատեքստում Ռուսաստանի նախագահի խոսնակը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի առողջությունը նորմալ է, նա ըստ անհրաժեշտության, անցնում է կորոնավիրուսի թեստավորում։
Նմանատիպ հոդվածներ
Առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շ...
The Guardian-ը «ծիրանային պատերազմի» մասին
Բրիտանական The Guardian թերթը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ Մոսկվայում հայերի վրա ա...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
«Վեոլիա Ջուր»-ը զգուշացնում է՝ 12 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....