The Guardian-ը «ծիրանային պատերազմի» մասին
Բրիտանական The Guardian թերթը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ Մոսկվայում հայերի վրա ադրբեջանցիների հարձակման հարցին։
Պարբերականը գրում է, որ տեղեկանալով «Ֆուդ Սիթի»-ի ղեկավարության որոշման մասին՝ հայազգի գործարար Սարիբեկ Գևորգյանն անմիջապես գործի է անցել՝ ժամանակավորապես անվճար տարածք տրամադրելով հայկական ծիրան վաճառողներին:
«Մենք ասել էինք մեր ընկերներին, որ Ռուսաստանի Դաշնությունում ոչ մեկը չի կարող փակել իր դռները մեզ՝ հայերիս համար»,-նշել է «Մետաքսի ճանապարհ» առեւտրի կենտրոնի սեփականատեր Գեւորգյանը։ «Ռուսաստանի Դաշնությունը բաց է բոլորի համար, ովքեր մուտք են գործում երկիր, գումար են վաստակում եւ առեւտուր անում»,-գրում է պարբերականը։
Նշվում է, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին բախումները «ամենալուրջ բախումներն էին վերջին չորս տարվա ընթացքում»։ «Հետցնցումները տարածվել են ամբողջ աշխարհով՝ առաջացնելով դաժան բախումենր երկու երկրների ազգային համայնքների միջեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, ինչպես նաեւ փոքր տնտեսական պատերազմ Մոսկվայում»։
Հոդվածում հիշատակվում է հայկական համարանիշերով մեքենայի վարորդի վրա ադրբեջանցիների հարձակման մասին, որը կատարվել է Մոսկվայում հուլիսի 24-ին։
«Ծիրանները փրկելու համար Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները տարածել էին առցանց ծանուցումներ մի քանի առեւտրի կենտրոնների անունից, որոնք տրամադրել էին ֆերմերներին ազատ տարածք իրենց մթերքը վաճառելու համար։
Առցանց հաղորդագրությունների արդյունքում եկել էին հազարավոր մարդիկ, եւ վաճառքը վերածվել էր հանպատրաստից հայկական հիմնական մրգի՝ ծիրանի փառատոնի։ Առեւտրի կենտրոններում մարդիկ պարում էին ավանդական քոչարի, ինչպես նաեւ գնում արկղերով թարմ մրգերա»։
Վերադառնալով ծիրանի թեմային՝ աղբյուրը նշում է, որ հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ առցանց հարթակներում հազարավոր հետևորդների կոչ են արել գնել ծիրանը, որպեսզի մթերքը չփչանա:
«Այս ամենն ակամայից վերածվեց ծիրանի էքսպրոմտ տոնակատարության: Եվ չնայած, որ ծիրանի պատերազմն ավարտվել է, այժմ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ադրբեջանցիներին պատկանող շուկաներն ու խանութները արգելում են հայկական արտադրանքի վաճառքը: ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ՌԲԿ-ի հետ զրույցում ահազանգել է, որ հայկական պահածոները, հանքային ջրերն ու կոնյակն անհետացել են ադրբեջանցի գործարարներից մեկին պատկանող մոսկովյան խոշոր սուպերմարկետային ցանցերից մեկից»,-գրում է պարբերականը:
Աղբյուրը հավելում է, որ թեև երկու պետությունները հաճախ են ընդհարվում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի սահմանին, սակայն հազվադեպ է պատահում, որ կոնֆլիկտը տարածվի նաև Մոսկվայի առևտրային ոլորտում:
«Նույնիսկ 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ Մոսկվայում այսպիսի տրամադրություններ չկային: Սա տնտեսական պատերազմ է. նախկինում երբևէ նման բան չի եղել»,-պարբերականի հետ զրույցում ասել է Մոսկվայի հայկական և ազգերի մշակույթի թանգարանի տնօրենը: