Քաղաքականություն

Եկեք համեմատենք արյան գնով հայրենիք պահողների և պետական ծառայողների եկամուտները. Գագիկ Ղուկասյան

Եկեք համեմատենք արյան գնով հայրենիք պահողների և պետական ծառայողների եկամուտները.  Գագիկ Ղուկասյան
Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Ղուկասյանը գրել է. «Եկեք համեմատենք արյան գնով հայրենիք պահողների և պետական ծառայողների եկամուտները:ԱԺ նախագահի աշխատավարձ`1 միլիոն 190 հազար 520 դրամ:Ազգային ժողովի…

Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Ղուկասյանը գրել է. «Եկեք համեմատենք արյան գնով հայրենիք պահողների և պետական ծառայողների եկամուտները:

ԱԺ նախագահի աշխատավարձ`1 միլիոն 190 հազար 520 դրամ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձ`925 հազար 960 դրամ:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձ` 793 հազար 680 դրամ:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձ` 694 հազար 470 դրամ:

Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձ`661 հազար 400 դրամ:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձ` 793 հազար 680 դրամ:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի և ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական աշխատավարձ` 661 հազար 400 դրամ:

Ազգային ժողովի նախագահի օգնականի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի աշխատավարձ`529 հազար 120 դրամ:

Ազգային ժողովի նախագահի խորհրդականի աշխատավարձ` 628 հազար 330 դրամ:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի աշխատավարձ`562 հազար 190 դրամ:

Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարի աշխատավարձ` 529 հազար 120 դրամ:

Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի աշխատավարձ` 396 հազար 840 դրամ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի աշխատավարձեր` 363 հազար 770 դրամ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնականի աշխատավարձ`330 հազար 700 դրամ:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականի և Ազգային ժողովի խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետի աշխատավարձեր` կկազմեն 297 հազար 630 դրամ:

Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքով օգնականի աշխատավարձ`198.420 դրամ + ամենամսյա պարգևավճարներ:

ՀՀ Զինված ուժերում կյանքի գնով սահման պահող պարտադիր ժամկետային զինծառայողներ 0(զրո) դրամ,պայմանագրային զինծառայողներ 120-180.000 դրամ:

Ահա,թե ինչպիսի իրողությունում ենք մենք ապրում,ահա թե ինչպիսի անհամաչափություն է մեր իրականության մեջ`մեկը անձրևին,տապին,սառնամանիքին զենքը ձեռքին սահման է պահում մյուսը հարմարավետ կաշվե,տաք բազմոցին ոչինչ չանելու համար հարստություն է դիզում(իհարկե խոսքերս ոչ բոլորին են հասցեագրված)

Մեծարգո պարոն վարչապետ առաջարկում եմ ստեղծել ֆոնդ,կամ եթե կա այդ ֆոնդը եռապատկել,քառապատկել և մեր պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինվորների համար երկու տարով բացել հաշվեհամարներ,մեր պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը նվազագույնը դարձնել 500,000 հազար դրամ+ պարգևավճարներ,տրամադրել բազում արտոնություններ(վարկային,սոցիալական,տնտեսական):
Վստահ եմ կամքի և ցանկության դեպքում առաջարկս իրատեսական է:Հարց կառաջանա թե որտեղից տրամադրել այդ գումարները ՞
Պատասխան պետական ապարատում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաների ամենամսյա պարգևավճարների հաշվին:

Հ.Գ.
Տեղեկացնեմ,որ առաջիկայում ներկայացնելու եմ պետական ապարատի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի և ամենամսյա պարգևավճարների չափսերը»:

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250