Մադրիդում կրկին բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ միապետության
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կրկին բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ երկրի կառավարման միապետական ձևի:Ակցիային մասնակցել է մոտ հարյուր մարդ:
Ակցիայի մասնակիցները միապետությունը կոռումպացված են որակել՝ հայտարարելով, որ ցանկանում են ժողովրդական հանրապետություն ունենալ:
Ակցիային աջակցել են մի շարք կատալոնական անջատողական խմբեր ու քաղաքական կուսակցություններ, որոնք սոցցանցերի միջոցով մարդկանց կոչ են արել միանալ ցուցարարներին:
Ավելի վաղ միապետության դեմ ցույցեր էին տեղի ունեցել հունիսի սկզբին:
Իսպանիան խորհրդարանական միապետություն է. թագավորը պետության ղեկավարն է: Ներկայում երկրում հետաքննություն է ընթանում թագավոր Ֆիլիպ 6-րդի հոր՝ նախկին միապետ Խուան Կառլոս 1-ինի առնչությամբ. նա կասկածվում է կոռուպցիայի համար:
Այս տարվա մարտին Ֆիլիպ 6-րդը հրաժարվել է հոր ժառանգությունից, ինչպես նաև Խուան Կառոս 1-ին զրկել տարեկան թոշակից: Ֆիլիպ 6-րդի որոշումը պայմանավորված է կոռուպցիոն սկանդալով, որում ներքաշված է հայրը: Ենթադրվում է, որ Խուան Կառոս 1-ինը միլիոնավոր եվրոներ է ստացել Սաուդյան Արաբիայի հետ կապ ունեցող գաղտնի օֆշորային հիմնադրամից: Իսպանիայի թագավորական տան տարածած պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ խոսքը Lucum հիմնադրամի մասին է:
Բացի այդ, միապետը հրաժարվել է հորից ժառանգել որևէ ակտիվ, ներդրումային կամ ֆինանսական կառույց, որոնց ծագումը կարող է կասկածելի լինել:
Հիշեցնենք, որ Խուան Կառլոս 1-ինը գահից հրաժարվել է 2014թ.:
Նմանատիպ հոդվածներ
Իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակը` թուրքական կործանիչների` ՀՀ սահմանին մոտենալու լուրի մասին
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Ադրբեջա...
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
ՀՐԱՏԱՊ. Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության
Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառո...
Ադրբեջանական հաքերները ներթափանցե՞լ են ՀՀ կառավարական ներքին ցանց. ԱԱԾ-ն այս րոպեներին փորձում է պարզել
«ԱԱԾ աշխատակիցները այս րոպեներին աշխատանքներ են տանում, որպեսզի պարզեն, թե հարձակումն իրականում եղել է, թե ոչ և ինֆորմաց...